Netflix-ը հայտարարել է Ֆորմուլա-1-ի աշխարհի եռակի չեմպիոն Այրտոն Սեննայի մասին գեղարվեստական մինի-սերիալ նկարահանելու մասին։
8 մաս ունեցող նախագիծը ստեղծվելու է Սեննաների ընտանիքի հետ համագործակցության արդյունքում։ Այն Այրտոնի անձի մասին է։ Սերիալում նկարագրվում է արշավորդի տեղափոխությունը 1981 թվականին Մեծ Բրիտանիա և էտապները «Ֆորմուլա-Ֆորդ 1600»-ում մինչև 1994 թվականին Սան Մարինոյում տեղի ունեցած ողբերգական պատահարը։
«Մենք պատմում ենք պատմություն, որի մասին քչերը գիտեն։ Սա յուրահատուկ մի բան է լինելու»,-ասել է Սեննայի քույրը։
Սերիալը նկարահանվելու է անգլերենով և պորտուգալերենով։ Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին։