Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քայլեր է ձեռնարկում 2020-ի ամռանը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու համար։
«Արքայական» ակումբի նախագահը գիտակցում է, որ առանց Մբապեին փոխարինող գտնելու ՊՍԺ-ն չի բաժանվի իր աստղային հարձավողից։ Այդ իսկ պատճառով Պերեսը շատ հետաքրքիր պլան է գծել։
Ինչպես տեղեկացնում է Eldesmarque-ն, «Ռեալի» նախագահը ներկա պահին աշխատում է գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Պերեսը ցանկանում է, որպեսզի Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի ՊՍԺ։
Հաղորդվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա օրերին հանդիպելու է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ քննարկելու Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանի» հետ կայացած խաղում տեղի ունեցած միջադեպը։