Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել մեզ։ Նշեցին Մալաքյան եղբայրները Երևան քաղաքի ՁՊՎ-ից ազատ արձակվելուց հետո՝ լրագրողների հետ ճեպարույցում։
«Դեպքի մասին ընթացքում բոլորդ կիմանաք, ինքներդ նշեցիք, որ հետքերը մեզ վրա են»,- ասաց էդգար Մալաքյանը, իսկ նրա եղբայրը՝ Գոռը, ավելացրեց, որ հետքերի մասին դատողությունները թողնում են մեզ, ու դրանց մասին կխոսեն հետո։
Նրանք չցանկացան պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք իրենք հարվածե՞լ են ոստիկաններին։
«Մնացածը քննությունը ցույց կտա»,- ասաց Էդգարը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: