Արդեն հայտնել ենք, որ Երևանի «Փյունիկ» է տեղափոխվել ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը: Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։
Թիմի նորեկը երևանյան թիմ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Փյունիկի» ներկայացուցիչները կապի դուրս եկան ինձ հետ: Մենք երկար բանակցություններ էինք վարում և ես երկար մտածում էի: Տեղափոխության վերաբերյալ խոսել եմ Արթուր Միրանյանի հետ և կարծում եմ, որ դա ազդեց իմ որոշման վրա, քանի որ նա լավ արտհայատվեց թիմի մասին: Ցավալի է, որ նա թիմում չէ, բայց հիանալի կլիներ խաղալ նրա հետ: Ակումբի խաղերին հետւել եմ, երբ թիմում էր Արթուր Միրանյանը: Երևանի մասին նույնպես քիչ բան գիտեի: Երբեք չեմ եղել այստեղ: Պատկերացում չունեի քաղաքի մասին, բայց այն ինձ դուրս եկավ»,-ասել է Գաբելոկը:
Ամբողջական հարցազրույցը՝ ակումբի ներկայացրած տեասնյութում: