Երևանի «Փյունիկն» այսօր հայտարարել էր երկու նորեկի մասին: Թիմը համալրել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը:
Դազստանցի ֆուտբոլիստը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։
Ի դեպ, 26-ամյա ֆուտբոլիստն ու իր եղբայրը 2012 թվականին հրավիրվել են նաև Ադրբեջանի պատանեկան հավաքական և մասնակցել ուսումնամարզական հավաքի: Այս մասին գրված է ֆուտբոլիստի կենսագրության մեջ՝ վիքիպեդիայում: