Երևանի «Փյունիկը» երկու նորեկ ունի: Թիմը համալրել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը:
Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։
Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի մինչև 16,17,18,19 և 20 տարեկանների հավաքականներում։
Ուկրաինացին «Փյունիկում» հանդես կգա 20 համարի ներքո։
Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։
Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի ներքո։