«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ռեկորդի հեղինակ է դարձել: Ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել հարազատ թիմի կազմում Իտալիայի առաջնության «Ատալանտայի« դեմ խաղում:
Ռիբերին դարձել է Իտալիայի առաջնությունում անդրանիկ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Գոլ խփելու պահին ֆրանսիացին 36 տարեկան 168 օրական էր;
Հիշեցնենք, որ Ռիբերին «Ֆիորենտինա» է տեղափոխվել 2019թ ամռանը Մյունխենի «Բավարիայից»:
Այս մրցաշրջանը բավականին բարդ է դասավորվում «մանուշակների» համար: 4 տուրից հետ իտալական ակումբը իր հաշվին ունի 2 միավոր: