Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվեց մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ այս գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների.
«Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց Օզբիլիսը ArmSport-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Factor.am-ը գրել էր, որ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։
«․․․Ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք» ,- ասված է Factor.am-ի հոդվածում։
Նշվում է, որ կայքը դեպքի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ոստիկանությունից, որտեղից փոխանցել են, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։