Աշխարհի նախկին չորրորդ ռակետ Թոմաշ Բերդիխը մեկնաբանել է կարիերան ավարտելու որոշումը.
«Որոշում կայացնելուս հստակ օրը չեմ հիշում, բայց այն տեղի ունեցավ վերջին US Open-ից հետո: Ինչ-որ բան ինձ հուշում էր, որ վերջին պաշտոնական խաղն եմ անցկացնում:
Ես ուենի սեփական պատկերացումները բարձր մակարդակի մասին. բարձր արդյունքներ, ամենաբարձր տեղերը ռեյտինգային աղյուսակում: Եկավ այնպիսի ժամանակ, որ ես պայքարում էր առաջին շրջանից դուրս չմնալու համար: Այդ ժամանակ ես կայացրի մեծ թենիսը թողնելու որոշումը:
Ես պատրաստ էի մարզվել, պատրաստվել մրցումներին, բայց 3 խաղ խաղալուց հետո խնդիրները վերադարձան: Ժամանակն էր հեռանալու:
Ինձ համար ամենահիշարժան մրցաշարը դա 2010 թ-ի Ուիմբլդոնն էր: Ճիշտ է, ես չհաղթեցի, բայց ինձ համար շատ հիշարժան պահ էր»,-ասել է Դեյվիսի գավաթի կրկնակի հաղթողը: