Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադայի եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է: Հնդկաստանի հավաքականը մրցեց Լեհաստանի հետ:
Առաջին դիմակայությունում լեհերը 4-2 հաշվով հաղթեցին, սակայն երկրորդ դիմակայությունում 1.5-4.5 հաշվով պարտվեցին, իսկ թայ-բրեքում վիճակահանությամբ մրցեցին աղջիկները:
Լեհ Սոչկոն պարտվեց հնդիկ Կոներուին՝ այդպիսով եզրափակչի առաջին ուղեգիրը նվիրելով Հնդկաստանին:
Քիչ անց երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում կմրցեն Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: