Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հեռացել է պաշտոնից: Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում:
67-ամյա Հյոնեսը որոշում է կայացրել չառաջադրվել պաշտոնավարման նոր ժամկետի համար: Նրան այս պաշտոնում կփոխարինի Հերբերտ Հայները:
Հյոնեսը «Բավարիայի» ֆուտբոլիստ է դարձել 17 տարեկանում և ակումբի կազմում հանդես է եկել 1970-1979 թվականներին: Խաղային կարիերայի ավարտից հետո նա դարձել էր ակումբի մենեջերը: 27 տարեկանում Հյոնեսը դարձել էր Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մենեջերը: Նա ղեկավարել է ակումբը մինչև 2014 թվականը, երբ հարկերից խուսափելու մեղադրանքով ազատազրկեցին 3.5 տարով: 2016-ի փետրվարին Հյոնեսը վաղաժամ ազատվեց ու մի քանի ամիս անց վերադարձավ «Բավարիայի» նախագահի պաշտոնին: