«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մոտ է հեռացվելուն: Այս մասին գրում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղերում միավորներ կորցնելու դեպքում «կապտանռնագույնների» մարզիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել է 2017 թվականի ամռանը:
Նրա գլխավորությամբ կատալոնացիները 4 տիտղոս են նվաճել՝ 2 չեմպիոնություն, Իսպանիայի Գավաթ և Սուպերգավաթ: 55-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ:
Պրիմերայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» զբաղեցնում է 8-րդ տեղը: Թիմն ունի 7 միավոր անցկացրած 5 խաղերից հետո: Հաջորդ երկու տուրերում Վալվերդեի թիմը կխաա «Վիլյառեալի» հետ (սեպտեմբերի 24) և «Խետաֆեի» հետ (սեպտեմբերի 28):