«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը որոշել է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականի կազմում:
22-ամյա ֆուտբոլիստը ներկայացնում է Ֆրանսիան, բայց ունի նաև Ալժիրի քաղաքացիություն: Ըստ BeFoot-ի, շաբաթներ շարունակ խորհելուց հետո Աուարը որոշել է հանդես գալ աշխարհի չեմպիոնների կազմում:
Սպասվում է, որ խաղացողի անունը կլինի Դիդյե Դեշամպի՝ ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերի համար: Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը կհրապարակվի օգոստոսի 27-ին: