Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հիացել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերով, ում պարտվել է ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար մղվող պայքարում՝ 4:6, 3:6:
«Ես անկեղծորեն հիանում եմ Ֆեդերերով և այն ամենով, ինչ նա անում է կորտում։ Նրա ձեռքբերումներն այս տարիների ընթացքում ֆենոմենալ են, ինչպես այն խաղը, որը նա շարունակում է ցուցադրել։ Նա օրինակ է նույնիսկ ինձ համար և կարիերայում ամենաբարդ մրցակիցներից մեկն է։ Ռոջերի ուղին և այն, ինչ նա անում է, ոգեշնչում է», – 32-ամյա Ջոկովիչի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը։
38-ամյա Ֆեդերերը Ջոկովիչին չէր հաղթել 2015 թվականից։