Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ՌՖՊԼ-ի 10-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով (3-2)․
31-ամյա հարձակվողի՝ 90-րդ րոպեին խփած գոլը հաղթական է դարձել «Սոչիի» համար․
«Հոգեբանորեն այսօր շատ դժվար էր խաղալը։ Հաշվի մեջ առջևում էինք, հետո 2 գոլ բաց թողեցինք, բայց քամբեք արեցինք։ Ես միշտ ցանկանում եմ գոլ խփել ու օգնել թիմին։ Եթե իմ գոլով Խոխլովին հրաժարականի դրդեմ, շատ կցավեմ, բայց սա ֆուտբոլ է։
Ես միշտ ցանկանում եմ խաղալ։ Այս խաղից հետո կալյա՞նով, թե՞ խորովածով կնշենք․ ամեն ինչ միասին։ Կատակում եմ, մեզ չի կարելի»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
Հիշեցնենք՝ այս հաղթանակից հետո «Սոչին» բարձրացել է ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: