«Մանչեսթեր Սիթին» կխուսափի խիստ պատժից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Քաղաքայիների ստուգման ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերին, հաղորդում է The Athletic-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլային ակումբը պատժվելու է միայն դրամական տուգանքով, չնայած չի բացառվում նաև, որ անգլիացիները կզրկվեն Չեմպիոնների և Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Der Spiegel-ը բացահայտել էր մի շարք փաստաթղթեր, որոնք մատնանշում էին «Մանչեսթեր Սիթին» ֆինանսական մեքենայությունները։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել մանկունիացիների նկատմամբ։