Այս օրերին ընթանում է Շախմատի համաշխարհային Օնլայն Օլիմպիադան:
Ավարտվել է Թոփ դիվիզիոնի խմբային փուլը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը C խմբում գրավել է երրորդ հորիզոնականն ու 1/8 եզրափակչում կխաղա Հունաստանի հետ:
Հայտնի են նաև 1/8 եզրափակչի մյուս զույգերը: Լեհաստանը կմրցի Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ: Քառորդ եզրափակչում իրենց մրցակիցներին սպասում են Հնդկաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:
Քառորդ եզրափակչում Հայաստան-Հունաստան զույգի հաղթողը կմրցի Հնդկաստանի, Լեհաստան-Բուլղարիա զույգի հաղթողը՝ Ադրբեջանի, Չինաստան-Ուկրաինա դիմակայության ուժեղագույնը կխաղա Ռուսաստանի, իսկ Միացյալ Նահանգները կմրցի Հունգարիա-Գերմանիա զույգի հաղթողի հետ: