Շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադայում ավարտվեց C խմբի պայքարը, որտեղ ընդգրկված էր նաև Հայաստանի հավաքականը:
Խաղային երրորդ օրը չափազանց անհաջող հանդես եկավ մեր ընտրանին՝ պարտվելով Անգլիային ու Ռուսաստանին: Վերջին՝ 9-րդ տուրում մեր հավաքականը մրցեց Եգիպտոսի հետ ու հաղթեց 5-1 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Արոնյանը, Դանիելյանը, Մկրտչյանը, Հովհաննիսյանն ու Սարգսյանը, իսկ միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Մյուս զույգերում Խորվաթիան 6-0 հաշվով ջախջախեց Ալժիրին, Թուրքիան 4.5-1.5 հաշվով հաղթեց Մարոկկոյին, Ռուսաստանը 4.5-1.5 հաշվով հաղթեց Ռումինիային, իսկ Բուլղարիան 5-1 հաշվով հաղթեց Անգլիային:
Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից՝ գրավելով երրորդ հորիզոնականը: C խմբից դուրս եկան նաև Ռուսաստանն ու Բուլղարիան: Ռուսաստանն արդեն 1/4 եզրափակչում է, իսկ մեր թիմը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:
A ու B խմբերից 1/4 եզրափակիչ են դուրս եկել Հնդկաստանն ու Ադրբեջանը, իսկ 1/8 եզրափակչում կխաղան Չինաստանը, Գերմանիան, Հունգարիան ու Ուկրաինան:
Շուտով կսկսվի D խմբի պայքարը: