«Բարսելոնան» մրցաշրջանը հաջող չի սկսել։ Երեկ կատալոանցիները 0-2 հաշվով պարտվեցին «Գրանադային»՝ Լալ Լիգայում ցույց տալով 25 տարվա վատագույն արդյունքը։
«Բարսելոնայի» որոշ խաղացողներ սկսել են կորցնել վստահությունը գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի նկատմամբ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ն։
Ընդ որում, «Բարսելոնայի» նախագահին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ նրան բնորոշ չեն իմպուլսիվ որոշումները, այդ պատճառով էլ Վալվերդեի հեռացումը դեռ չի դիտարկվում։