Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Ալեշանդրե Պատոն իր թվիթերյան էջում հայտարարել է ակումբից հեռանալու մասին:
«Իմ կարիերայի ևս մեկ կարևոր փուլն այսօր ավարտվում է: Շնորհակալ եմ ակումբին ՝ միասին աշխատելու այս 17 ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության, վստահության և պրոֆեսիոնալիզմի համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմի երկրպագուներին և խաղացողներին: Պատիվ ունեի կրկին հագնել թիմի մարզաշապիկը»,-ասել է բրազիլացին:
Պատոն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Միլանում», «Չելսիում», «Վիլյառեալում», «Կորինտիանսում», «Ինտերնացիոնալում» և «Տյանջին Չինաստանում»: