Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Ալեշանդրե Պատոն մտադիր է վերադառնալ Եվրոպա, տեղեկացնում է Globo-ն:
«Ուզում եմ վերադառնալ, քանի որ իրական ֆուտբոլն այնտեղ է: Իհարկե, մտադիր եմ Լիբերտադորեսի գավաթը նվաճել և դրանից հետո միայն փոխել ակումբային գրանցումս:
Վատ չէր լինի կրկին խաղալ «Միլանում»: Հույս ունեմ, որ դեռ իմ վերջին խոսքը չեմ ասել այդ հզոր ակումբի կազմում»,- ասել է Պատոն:
Հիշեցնենք, որ բրազիլացին միլանյան ակումբի կազմում հանդես է եկել 2007-2013 թբվականներին: