Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Լիոնը» հանդիպեց «Բավարիային» (0-3):
Առաջին խաղակեսի ընթացքում Սերժ Գնաբրին երկու գնդակ ուղարկեց ֆրանսիական ակումբի դարպասը (18, 33 րոպեներ), որոնք էլ մեծապես վճռեցին հանդիպման ելքը:
Երկրորդ խաղակեսի 90-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով խփեց իր թիմի երրորդ գնդակը:
Այսպիսով մյունխենյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ «Բավարիան» տիտղոսը վիճարկելու է ՊՍԺ-ի հետ, որը հաղթահարեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» արգելքը (3-0): Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին, ժամը ՝ 23:00-ին: