Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում ՊՍԺ-ն 3:0 հաշվով հաղթեց «Լայպցիգն» ու դուրս եկավ եզրափակիչ: Փարիզյան թիմի կազմում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկինյոսը: Մինչև ընդմիջման գնալը դի Մարիան կրկնապատկեց առավելությունը: 56-րդ րոպեին Բերնատը գերմանական թիմին ստիպեց 3-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից:
Հանդիպման գոլերն՝ այստեղ:
Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա»-«Լիոն» դիմակայության հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 19-ին: