Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին։ Պորտուգալացի հարձակվողը Ա սերիայի 13-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (1-0) փոխարինվելուց հետո իր դժգոհությունն էր հայտնել։
«Ես ծանոթ չեմ իրավիճակին, սակայն խաղացողները պետք է հարգանք ցուցաբերեն մարզչի ու թիմի մյուս խաղացողների նկատմամբ։ Կապ չունի՝ դու մեծագույն չեմպիոն ես, փորձառու խաղացող, թե երիտասարդ, բոլորը պետք է հարգեն։
Երբեմն զայրույթն ու հիասթափությունը կարող են ազդել տրամադրության վրա։ Կարծում եմ՝ նա (Ռոնալդուն/խմբ․) ներողություն կխնդրի և ամեն ինչ կավարտվի»,-Մանչինիի խոսքերն է մեջբերում abola.pt-ն։