Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Իսպանիայի հետ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Հեշտ խաղ չի լինի, չնայած նրան, որ Իսպանիան տարբերվում է Բելգիայից: Այս խաղը շատ կտարբերվի մեր նախորդ խաղից, բայց դժվարություններն ավելի քիչ չեն լինի: Իսպանիան երկար տարիներ գերիշխել է: Հիմա նրանց մոտ սերնդափոխություն է տեղի ունեցել, թիմն ավելի է երիտասարդացել, բայց նրա կազմում առաջվա պես շատ են հիանալի ֆուտբոլիստներն ու հիանալի մարզիչը:
Մամուլը Իտալիային ֆավորիտ է համարում այս Եվրոյի՞ն. հուսով եմ՝ դուք վերջապես իրավացի կլինեք, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Մենք պետք է խաղանք շատ բարձր մակարդակում. Իսպանիան հիանալի թիմ ունի: Մենք կիսաեզրափակչում ենք: Այս փուլում շատ դժվար է հեշտ խաղեր գտնելը»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: