«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Don Balon-ը հայտնում է, որ «արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել 29-ամյա ֆրանսիացի հարձակվողին, ում դիտարկում է որպես Լոկա Յովիչին փոխարինող: Նշվում է, որ Լակազետի տրանսֆերի դիմաց «զինագործները» կարող են ստանալ կիսապաշտպան Դանի Սեբալոսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Արսենալի» պատրաստակամության՝ 30 միլիոն ֆունտով Լակազետին «Աթլետիկոյին» վաճառելու մասին: