ՌՊԼ-ն ներկայացնող «Ռուբին» ակումբը 3 տարվա պայմանագիր կստորագրի Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստ Հվան Ին Բոմի հետ, տեղեկացնում է Chosun.com-ը:
MLS-ում հանդես եկող «Վանկուվերի» ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի կազանյան թիմի համար:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 2,5 միլիոն եվրո:
Հավելենք, որ Հվան Ին Բոմը 2018 թվականից հանդես է գալիս Հարավային Կորեայի հավաքականում:
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման և դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ: