Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ակումբի հետ առկա պայմանագրում որոշակի փոփոխություններ է պահանջում:
Արգենտինացին ցանկանում է տարեկան ստանալ 15 մլն եվրո, իսկ ակումբը նախատեսում է 10 մլն աշխատավարձ՝ հնարավոր բոնուսների ավելացման պայմանով:
Թուրինյան ակումբը դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ Դիբալան՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Ա սերիայի ավարտված առաջնությունում արգենտինացին անցկացրած 33 խաղում դարձել է 11-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում երեկ նշանակվեց Անդրեա Պիռլոն: