«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ ակումբից ամռանը: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, մոտ ապագայում թուրինցիները խաղացողին նոր առաջարկ կներկայացնեն պայմանագիրը երկարաձգելու մասին: Եթե խաղացողը չհամաձայնի առաջարկվող պայմաններին, ապա ավելի հավանական կդառնա արգենտինացու տրանսֆերը:
27-ամյա ֆուտբոլիստն իտալական թիմում է հանդես գալիս 2015 թվականից: