«ՅուվեՆտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտուանն այժմ Իտալիայում է և պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլա Շիրան:
Աղբյուրի համաձայն, նոր պայմանագրով ֆուտբոլիստը թուրինյան թիմում կմնա մինչև 2026 թվականը
Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 8,5 միլիոն եվրո + տարեկան 1,5 միլիոն եվրո բոնուսներ։