Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:
Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեվանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Պերիշիչը և Տոլիսոն: Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
Այսպիսով, «Բավարիան» դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Կատալոնական թիմը դիմակայության առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղալուց հետո սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»:
10-րդ րոպեին Լանգլեն գլխի հարվածով բացել է հաշիվը, իսկ 13 րոպե անց Լեո Մեսսին ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ և հայտնվելով պաշտպանների շրջափակման մեջ՝ ընկած դիրքից կարողացել է գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ՝ երկուսն էլ 11 մետրանոցից: Կատալոնյան թիմի կազմում 11 մոտրանոցը դիպուկ իրացրեց Սուարեսը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Մերտենսը:
Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Այսպիսով, ՉԼ քառորդ եզրափակչում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
«Լայպցիգ»-«Ատլետիկո»
«Ատալանտա»-ՊՍԺ
«Մանչեսթեր Սիթի»-«Լիոն»
«Բարսելոնա»-«Բավարիա»