Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երեք հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Արարատ Հարությունյանը կիսաեզրափակիչում է։ 67 կգ քաշային հայ բռնցքամարտիկը համառ պայքարում հաղթեց սլովենացի Պատրիկ Նեյսին ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Արթուր Բազեյանն ու Արթուր Սահակյանը նույնպես դուրս էին եկել կիսաեզրափակիչ և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։
57 կգ քաշային Բազեյանը գրագետ մենամարտի շնորհիվ հաղթել է իտալացի Ջուզեպե Կոնանիչոյին, իսկ 60 կգ քաշային Սահակյանը ուժեղ է գտնվել սլովենացի Տադեյ Քերնոգայից։