Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը խոսել է ԱՄՆ բաց առաջնությունում հերթական հաղթանակի մասին.
«Եթե հաշվի առնեք ինտենսիվությունը հենց սկզբից մինչև վերջին գնդակը, ապա կարծում եմ, որ ես իսկապես լավ հանդիպում անցկացրի: Սխալներն ավելի քիչ են։ Ես խաղացի իմ խաղը: Ես իսկապես գոհ եմ ելույթից և ուրախ եմ, որ այս հանդիպումն ավարտվեց այսպես»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալկարասը։
«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջին համար, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս է եկել US Open 2023-ի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Ալկարասը 6:3, 6:3, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 61-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիին։