Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին ելույթ էին ունենում հրաձիգները։
Ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը/289 միավոր/ և Էլմիրա Կարապետյանը/292 միավոր/ 10մ, 30+30 կրակոց , թիմային միքս վարժություւնիում միասին խոցելով 581 միավոր անցել են եզրափակիչ, որտեղ զիջելով միայն Իտալիայի թիմին ՝ դարձան արծաթե մեդալակիր:
Նախորդ օրը անհատական պայքարում մարզիկները ցույց տվեցին հետևյալ արդյունքները .
Բենիկ Խլղաթյան՝ 573 միավոր, 22-րդ տեղ,
Էլմիրա Կարապետյան՝ 572 միավոր, 12-րդ տեղ: