Նորվեգացի Կասպեր Ռուդը մեկնաբանել է US Open-2022-ի եզրափակչում իսպանացի Կարլոս Ալկարասից կրած պարտությունը։ Հանդիպումն ավարտվել է 4:6, 6:2, 6:7 (1:6), 3:6 հաշվով։
«Ամեն ինչ այնքան լավ էր ընթանում: Այս երեկոն առանձնահատուկ էր: Ե՛վ Կարլոսը, և՛ ես գիտեինք, թե ինչի համար էինք խաղում և ինչն էր դրված նժարին: Վաղը մենք կլինենք աշխարհի առաջին և երկրորդ համարները։ Կարծում եմ, որ դա արդարացի է:
Իհարկե, հիասթափված եմ, որ աշխարհում առաջինը չեմ լինելու, բայց երկրորդ համարը նույնպես լավ է։ Ես գոհ եմ դրանից և կշարունակեմ պայքարել «Մեծ սաղավարտի» իմ առաջին տիտղոսի և վարկանիշային աղյուսակում առաջին տեղի համար»,- Ռուդի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ATP-ի թարմացված վարկանիշում Ռուդը կդառնա աշխարհի երկրորդ ռակետը, իսկ Ալկարասը՝ առաջինը։