Լեհ թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթեց ամերիկուհի Սլոուն Սթիվենսին (WTA-ի դասակարգման աղյուսակում 51-րդը)։
Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե և ավարտվեց լեհ մարզիկի ջախջախիչ հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:2 հաշվով։
Մրցաշարի հաջորդ փուլում Շվյոնտեկը կխաղա ամերիկուհի Լորեն Դևիսի հետ, ով իր հերթին հաղթեց ռուս Եկատերինա Ալեքսանդրովային։
Բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթել է էստոնացի Կայա Կանեպիին։
Մրցակիցների հանդիպումը տևել է 2 ժամ 18 րոպե։ Բելառուս մարզիկը ջախջախիչ պարտություն կրելուց մեկ քայլ էր բաժանում։ Արինան 1-ին սեթում պարտվեց 2:6 հաշվով, իսկ երկրորդում պարտվեց 1:5 հաշվով, սակայն կարողացավ վերադառնալ խաղ՝ 5 գեյմ անընդմեջ վերցնելով և խաղը տեղափոխելով թայ-բրեյք։ Հաղթելով երկրորդ սեթը (7:6) Սոբոլենկոն երրորդում հաղթանակ տոնեց՝ 6:4:
ԱՄՆ-ում կայացավ US Open-ի 2-րդ շրջանի հանդիպումը, որում իսպանուհի Գարբինե Մուգուրուսան հաղթեց չեխ թենիսիստուհի Լինդա Ֆրուհվիրտովային։
Հանդիպումն ավարտվել է իսպանուհու հաղթանակով երկու սեթում՝ 6։0, 6։4 հաշվով։ Հաջորդ տուրում աշխարհի նախկին առաջին ռակետը կհանդիպի չեխ Պետրա Կվիտովայի հետ։