«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կիսվել է Եվրոպայի Սուպերլիգայի իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով:
«Զարմանալի է, որ ինչ-որ մեկը ցանկանում է տարբերվել: Նրանք տեղյակ չեն արդեն ունեցածի մասին: Եվրոպացիներն արդեն 20 տարի է նախանձում են ԱՊԼ-ին: Ամբողջ աշխարհում միլիարդ մարդ հետևում է ԱՊԼ-ին:
Ես եղել եմ ամբողջ աշխարհի ստուդիաներում և հասկացել եմ Պրեմիեր լիգայի հսկայական ազդեցությունն այդ երկրներում: Ես աշխատանքից հետո Սինգապուրի բարերում էի, և նրանք լեփ-լեցուն էին գիշերվա կեսին՝ Պրեմիեր լիգայի հանդիպումները դիտելու համար:
Սա իսկական հարված էր երկրպագուների դեմքին», — մեջբերում է Էլարդայսին BBC Sport-ը: