Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Ռոստովն» ընդունեց «Տամբովին»: Հանդիպումը տեղի է ունեցել Դոնի Ռոստովի «Ռոստով Արենա» ստադիոնում և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Առաջին գոլը խփել է «Ռոստովի» հարձակվող Բյորն Սիգուրդարսոնը 7-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Տամբովի» հարձակվող Գեորգի Մելքաձեն հավասարեցրեց հաշիվը: Հաղթական գոլը խփել է հյուրերի հարձակվող Վլադիմիր Օբուխովը 70-րդ րոպեին:
Ռուսաստանի առաջնությունում «Տամբովի» հաղթական շարքը հասել է երեք հանդիպման։ Հիշեցնենք, որ մինչ այս շարքը թիմը գլխավորում էր հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, ով մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն:
«Ռոստովը», ունենալով 30 միավոր, Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը, «Տամբովը» (17)՝ 13-րդ: