Նիկո Կովաչը նշանակվել է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում: Կողմերը կնքել են երեքամյա պայմանագիր:
Խորվաթ մասնագետը «Մոնակոյի» ղեկին առաջին մարզումը կանցկացնի երկուշաբթի: Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Մորենոն հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնից:
Կովաչի մարզած վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան»: