«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հեռացումը:
«Մեր հայտարարությունը մամուլի համար շատ ընդարձակ էր: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Մենք ժամանակ ունենք կարևոր որոշումներ կայացնելու համար: Նիկոյի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Մենք փոխադարձ համաձայնության ենք եկել, ոչ մի «կեղտոտ սպիտակեղեն» չի մնացել: Այսօր ես հեռախոսով խոսել եմ նրա հետ, ամեն ինչ կարգին է:
Ես զգացի, որ նա ազատվել է սարսափելի ճնշումից: Հիմա մենք հանգիստ կպատրաստվենք Չեմպիոնների լիգայում՝ «Օլիմպիակոսի» և առաջնությունում՝ «Բորուսիայի» հետ խաղերին: Կարծում եմ, որ մինչև «Ֆորտունայի» հետ 3 շաբաթ անց մեր հաջորդ տնային խաղը կիմանանք, թե ինչպես կդասավորեն հանգամանքները մարզչի հարցով», — Հյոնեսի խոսքերն է մեջբերել Bild-ը:
«Բավարիայի» մարզչի պաշտոնակատար է դարձել Նիկո Կովաչի օգնական, 54-ամյա Հանս-Դիտեչ Ֆլիկը: