Մեքսիկայում տեղի ունեցան ազգային առաջնության 1-ին տուրի հանդիպումները: Նրանցից մեկում «Տիխուանան» հյուրընկալել էր «Ատլասին» և հաղթեց 3-1 հաշվով:
Հանդիսատեսների ուշադրությունը գրավեց «Տիխուանայի» 18-ամյա պաշտպան Վիկտոր Գուզմանի անսովոր սանրվածքը: Ինչպես պարզվեց, նորամուտը նշող երիտասարդ խաղացողների համար ակումբում մի ծես է ընդունված․ առաջին թիմի կազմում իրենց դեբյուտը նշող ֆուտբոլիստները դառնում են թիմակիցների վարսավիրական «տաղանդի» զոհը:
Գուզմանի թիմակիցները փորձել են կտրել ֆուտբոլիստի մազերը բրազիլացի Ռոնալդուի ոճով (2002 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում):
Թե որքանո՞վ է դա ստացվել․․․
Club Tijuana have haircut initiations for young players who come into their first team.
— B/R Football (@brfootball) July 26, 2020
They really gave 18-year-old Victor Guzman a Ronaldo 2002 World Cup look 😳 pic.twitter.com/BAzTZ2Y2c4
























































