Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ՊՖԼ) «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, ում վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, տեղեկացնում է «Զնամյա Տրուդայի» պաշտոնական կայքը:
«Այսօր պայմանագիր ստորագրեցինք երիտասարդ դարպասապահ Իվան Զաբորովսկիի հետ. բարի գալուստ, հիմնական թիմ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Զաբորովսկին կայծակնային հարված էր ստացել մարզման ընթացքում: Նա անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց և մտցվել արհեստական կոմայի մեջ:
Հուլիսի 7-ին երիտասարդը դուրս է եկել կոմայից և սկսել ապաքինվել: