Ռուս թենիսիստուհի Աննա Բլինկովան դուրս է եկել Լյուքսեմբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ 6։0, 6։1 հաշվով ջախջախելով Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիային։
Այսպիսով, Բլինկովան մրցաշարի 1/4 եզրափակչում կմրցի հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանին։
Luxembourg Open-ի մրցանակային ֆոնդը 226 400 եվրո է կազմում։Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 20-ին։
2018 թվականին Լյուքսեմբուրգի մրցաշարի չեմպիոն է դարձել գերմանուհի Յուլիա Գյորգեսը։ Եզրափակչում նա հաղթել է շվեյցարացի Բելինդա Բենչիչին 6։4,7։5 հաշվով։