Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» ու ջախջախիչ՝ 4-0 հաշվով հաղթանակ տարավ։ Հարկ է նշել, որ հռոմեացիները 32-րդ րոպեից մնացին 10 հոգով․ դաշտից հեռացվեց Ֆացիոն։
14-րդ րոպեին հաշիվը բացեց Ձանիոլոն, մնացած երեք գոլերը խփվեցին երկրորդ կեսում։ Դրանք հեղինակեցին Սմոլինգը, Կլյուվերտն ու Կոլարովը։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Միաժամանակ ընթացող «Յուվենտուս »- «Ջենոա» խաղն ավարտվեց 2-1հաշվով։ Տանտերերի կազմում 36-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնարդո Բոնուչին, իսկ 3 րոպե անց Կուամեն հավասարեցրեց հաշիվը։ Թուրինցիներին հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 95-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Հարկ է նշել, որ 61-րդ րոպեից հյուրերը խաղում էին 9 հոգով։