Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր աջակցությունն է հայտնել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, որը պարբերաբար քննադատության է ենթարկվում գոլֆ խաղալու և փակ կենսակերպ վարելու համար:
«Մենք նման ենք Գարետի հետ։ Երկուսս էլ քիչ ենք խոսում ու համեստ ենք։ Բեյլը հիանալի գիտի իսպաներեն։ Նա խնդիրներ չունի թիմակիցների հետ։ Նրան դուր է գալիս ապրել Մադրիդում։ Նա ուրախ է խաղալ աշխարհի ամենամեծ ակումբում։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կենսակերպը և դա պետք է հարգել», — Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal-ը։