Հունիսի 12-ին Մադրիդի «Ռեալը» մարզումն անցկացնելու է ճիշտ այն ժամին, ինչ «Էյբարի» խաղն է նախատեսված, հաղորդում է Marca-ն։
Երեք ամիս չխաղալուց հետո թիմն ուզում է առաջին խաղին մոտենալ լավագույն մարզավիճակով։ Այդ նպատակով վաղվա մարզումը մեկնարկելու է «Էյբարի» դեմ խաղի նախատեսված ժամին, որպեսզի խաղացողները ավելի լավ պատրաստ լինեն առաջին հանդիպմանը։
«Ռեալը» դադարից հետո առաջին խաղն անցկացնելու է հունիսի 14-ին։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30-ին։




























































