Միլանի «Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Միլանյան ակումբը ցանկանում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը թիմի առանցքային օղակը դառնա հաջորդ մրցաշրջանում, սակայն նշվում է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել կիսապաշտպանին 70 միլիոն եվրոյից ցածր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կիեզայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները: