Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Գյուդիչելին մեկնաբանել է Ռոլան Գարոսի տեղափոխումը սեպտեմբեր։ Մրցաշարը պետք է սկսվեր այսօր, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխվել է աշուն։
«Ես ասում եմ, որ մենք խուսափել ենք վատագույնից՝ ամբողջական չեղարկումից։ Մենք հետաձգեցինք մրցաշարը մի քանի ամսով։ Սա մեծ թեթևացում էր մեզ համար։
Մենք անցկացնելու ենք այն թենիսի սիրահարների համար։ Ահա, թե ինչն է կարևոր։ Մենք դեռևս պահել ենք գրունտի գլխավոր մրցաշարը, ու ես կարծում եմ, որ դա գլխավորն է»,-Գյուդիչելիի խոսքն է մեջբերում L’Equipe-ը։
Ռոլան Գարոսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 27-ին։ Ներկա պահին թենիսի մրցաշրջանը դադարեցված է մինչև հուլիսի 31-ը։