Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Օմոնիային»։
Թուրինում կայացած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Լյուբոմիր Շատկան։ Սակայն «Յուվենտուսը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Անդրեա Կամբյազոն (37-րդ րոպե), Ջեֆ Էհատորը (43-րդ րոպե), Ֆրանսիշկու Կոնսեյսաուն (68-րդ րոպե) և Ժերեմի Բոգան (73-րդ րոպե)։
Այս հաղթանակից հետո թուրինցիները վաստակեցին 13 միավոր և ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, իսկ «Օմոնիան» 6 միավորով 25-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Եվրոպա լիգա, 5-րդ տուրի բոլոր արդյունքները
- «Սելտա» – «Բորնմութ»՝ 1:2
- «Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա»՝ 2:0
- «Դինամո Զագրեբ» – «Բայեր»՝ 0:2
- «Յունիոն» – «Լեխ Պոզնան»՝ 2:2
- «Մարսել» – «Լևսկի»՝ 1:0
- «Վիկտորիա Պլզեն» – «Բենֆիկա»՝ 4:0
- «Օլիմպիակոս» – «Միլան»՝ 2:4
- «Բեշիքթաշ» – «Հապոել Բեեր Շևա»՝ 2:1
- «ՆԵԿ Նեյմեգեն» – «Ռեն»՝ 3:1
- «Լիոն» – «Լիլեստրյոմ»՝ 0:0
- «Յուվենտուս» – «Օմոնիա»՝ 4:1
- «ՕՖԻ» – «Անդերլեխտ»՝ 1:3
- «Տորենսե» – «Սելթիկ»՝ 1:2
- «Ֆերենցվարոշ» – «Ցելե»՝ 0:0
- «Քրիսթալ Փելաս» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1
- «Սպարտա Պրահա» – «ԱԶ Ալկմար»՝ 2:4
- «Սանդերլենդ» – «Յագելոնիա»՝ 1:1
- «Հոֆենհայմ» – «Շտուրմ»՝ 3:1
Կոնֆերենցիաների լիգա, 4-րդ տուրի բոլոր արդյունքները
- «Կայրաթ» – «Մյելբյու»՝ 1:0
- «Իբերիա 1999» – «Խետաֆե»՝ 1:0
- «Կաունո Ժալգիրիս» – «Ռիգա»՝ 2:0
- «Հարթս» – «Մոնակո»՝ 2:3
- «Այաքս» – «Թուն»՝ 4:0
- «Պաֆոս» – «Միդտյուլան»՝ 0:2
- «Էգնատիա» – «Լինքոլն»՝ 2:1
- «Բրան» – «Օրհուս»՝ 1:4
- «Յաբլոնեց» – «Լուգանո»՝ 2:0
- «Բրայթոն» – «Ունիվերսիտատյա Կրայովա»՝ 4:0
- «Ինտեր Կլուբ Էսկալդես» – «Կոպենհագեն»՝ 2:0
- «ԲԿՄԱ Սոֆիա» – «Տրաբզոնսպոր»՝ 1:2
- «Հայդուկ» – «Սենտ-Տրյույդեն»՝ 0:2
- «Նորշելան» – «Պանատինաիկոս»՝ 3:2
- «Գենտ» – «Ցրվենա Զվեզդա»՝ 1:1
- «Ֆրայբուրգ» – «Տվենտե»՝ 2:1
- «Բորաց Բանյա Լուկա» – «Ատալանտա»՝ 2:3
- «Բրագա» – «ԿուՊՍ»՝ 4:0
























































