Նոյեմբերի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են բավականին հետաքրքիր դիմակայություններ։
Մասնավորապես, Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Փյունիկի» հետ, իսկ երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը»։
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը.
- «Արարատ-Արմենիա» – «Շիրակ»
- «Փյունիկ» – «Նոա»
- «Ալաշկերտ» – «Վան»
- «Միկա» – «Ուրարտու»
Հավելենք, որ քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան 2027 թվականին, իսկ խաղերի անցկացման հստակ ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ։



























































